Լևոն Արոնյանը կես միավոր կորցրեց Մագնուս Կառլսենի պատճառով
Աջակցիր «Ա1+»-ին
Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Սինկֆիլդի գավաթի խաղարկությունում կայացել են 4-րդ տուրի պարտիաները:
Լևոն Արոնյանը սպիտակներով հաշտություն է կնքել ԱՄՆ-ը ներկայացնող Լեյնիեր Դոմինգեսի հետ: Դա նրա 3-րդ ոչ-ոքին էր մրցաշարում: Սակայն, Մագնուս Կառլսենի մրցաշարից դուրս գալուց հետո մեր հայրենակիցը կրկին մնացել է 1 միավորով, քանի որ նրանից հանվել է աշխարհի չեմպիոնի հետ վաստակած կես միավորը:
Լևոն Արոնյանն այժմ կիսում է 8-9-րդ տեղերն ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ: Մրցաշարային աղյուսակը սկսել է գլխավորել ամերիկացի Վեսլի Սոն, որը ոչ-ոքի է խաղացել աշխարհի չեմպիոնի կավակնորդ Յան Նեպոմնյաշչու հետ և վաստակել է 2,5 միավոր: Նախկին առաջատար Հանս Նիմանը, որը հաղթել էր աշխարհի չեմպիոնին, զրկվել է մեկ միավորից և այժմ բաժանում է 2-6-րդ տեղերը:
Այսօր կայանալիք 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կմրցի հենց մրցաշարի առաջատար Վեսլի Սոյի հետ: