Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+karlsen 5.09.
A A
Սպորտ

Մագնուս Կառլսենը հիշել է Ժոզե Մոուրինյոյին և լքել շախմատի մրցաշարը

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը, որոշել է դուրս գալ Grand Chess Tour-ի հինգերորդ փուլից, որը տեղի է ունենում Սենթ Լուիսում (ԱՄՆ):

«Ես հրաժարվել եմ մրցաշարից: Ինձ միշտ դուր է եկել Սենթ Լուիսում խաղալը, հուսով եմ, որ ապագայում կվերադառնամ այստեղ», - գրել է նորվեգացի շախմատիստն իր սոցցանցում՝ կցելով ֆուտբոլի հայտնի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի «If i speak i am in big trouble» («Երբ ես խոսում եմ, մեծ խնդիրներ եմ ունենում») արտահայտությունը:

Նշենք, որ Sinquefield Cup 2022-ի երեք տուրերից հետո Մագնուս Կառլսենը 1,5 միավորով զբաղեցնում էր մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը։ Նա իր վերջին պարտիայում պարտվել էր ամերիկացի Հանս Նիմանին: Չորրորդ տուրում նորվեգացին պետք է հանդիպեր ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ։