A
A
Սկսվում է «Փյունիկ» - «Սլովան» հանդիպման տոմսերի առցանց վաճառքը
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 15-ին Կոնֆերենցիաների Լիգայի 2022/23թթ խաղարկության խմբային փուլի շրջանակում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Սլովակիայի չեմպիոն «Սլովանին»։ Խաղը կսկսվի ժամը 20:45-ին։
Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը, հանդիպման տոմսերի առցանց վաճառքը կսկսվի այսօր՝ ժամը 15:00-ից։ Ֆուտբոլասերները տոմս կարող են ձեռք բերել նաև «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից, սակայն սեպտեմբերի 11-ից սկսած։
Նշենք, որ 1 անձը կարող է ձեռք բերել 5 տոմսից ոչ ավելի։ Տոմսերի գները հետևյալն են․
Արևմտյան տրիբունա` 3000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ
Հյուսիսային և Հարավային տրիբունա՝ 500 դրամ