Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess haj
A A
Սպորտ

Հայ շախմատիստները համեստ տեղեր գրավեցին Dubai Open 2022-ում

Արաբական Միացյալ Էմիրություններում եզրագիծը հատեց շախմատի Dubai Open 2022 մրցաշարը:

Այսօր կայացած վերջին՝ 9-րդ տուրում, մեր գրոսմայստեր Արամ Հակոբյանը պարտվեց հնդիկ միջազգային վարպետ Սամեդ Ջայկումարին և դուրս մնաց մեդալային պայքարից: Նա 6 միավորով զբաղեցրեց 15-րդ տեղը և կստանա 1000 դոլար պարգևավճար:

Մեր մյուս շախմատիստը` Սամվել Տեր-Սահակյանը, հաղթեց հնդկուհի գրոսմայստեր Դիվյա Դեշմուխին, վաստակեց 6,5 միավոր և բարձրացավ 13-րդ հորիզոնական: Նա կպարգևատրվի 1200 դոլարով:

ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը վերջին տուրում ոչ-ոքի խաղաց հնդիկ Նիտիշ Բելուրկարի հետ և վաստակած 5,5 միավորով գրավեց 31-րդ տեղը:

Մրցաշարի հաղթող դարձավ հնդիկ գրոսմայստեր Չիտամբարան Արավինդը, որը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Նա կխրախուսվի 13 հազար դոլարով: