Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+inter xax
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց միլանյան դերբիին

Իտալիայի Ա սերիայի 5-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլանը» ընդունեց «Ինտերին»: Միլանյան դերբին ավարտվեց «Միլանի» հաղթանակով` 3:2:

«Ինտերի» ֆուտբոլիստ Բրոզովիչը 21-րդ րոպեին բացեց հաշիվը: Յոթ րոպե անց Լեաոն խփեց պատասխան գոլը, իսկ երկրորդ կեսի 60-րդ րոպեին նա հաշիվն արդեն դարձրեց 3:1, քանի որ մինչ այդ աչքի էր ընկել նաև ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն: Մնացած 30 րոպեներին «Ինտերին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Էդին Ջեկոն:

Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, որը հայտավորված էր «Ինտերի» պահեստայինների թվում, խաղադաշտ մտավ 63-րդ րոպեին: Նա կարող էր դառնալ հանդիպման հերոսը, եթե խաղի վերջին րոպեին նրա ընթացքից կատարած հուժկու հարվածը հասներ նպատակին: Սակայն այն մի փոքր շեղ ստացվեց:

Այդպիսով, «Միլանը» հաղթեց սկզբունքային այս խաղում, վաստակեց 11 միավոր և բարձրացավ 1-ին հորիզոնական, իսկ ահա «Ինտերը» կրեց երկրորդ պարտությունը և այժմ 9 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը:

«Ինտերն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի չեմպիոնների լիգայի խմբային փուլում, սեպտեմբերի 6-ին: