Բացել լրահոսը Փակել լրահոսը
300187373_1145009536088801_6697517807655209199_n
A A
Սպորտ

Թուրքիայում երկրորդ անգամ բոլորից վեր ծածանվեց հայոց եռագույնը (տեսանյութ)

Թուրքիայում Հայաստանը նվաճում է հերթական չեմպիոնական տիտղոսը։

Այս անգամ փայլում է 66կգ քաշային Սամվել Սիրամարգյանը։ Եզրափակիչում մեր մարզիկը պարզապես շնչելու հնարավորություն չի տալիս ուկրաինացի Ալեքսեյ Տատարենկոյին։

Բոլոր 3 ռաունդներում Սիրամարգյանը նախաձեռնողի դերում էր և ուժգին հարվածների մի ամբողջ տարափ էր հասցնում մրցակցին։

Արդյունքում բոլոր մրցավարները միաձայն 5։0 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ մարզիկին, և Թուրքիայում երկրորդ անգամ բոլորից վեր ծածանվեց հայոց եռագույնը։