A
A
Բասկետբոլի ԵԱ. Հայաստանի Մ18 հավաքականը զիջեց Ադրբեջանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:
Այսօր կայացած երրորդ խաղում մեր հավաքականը 65:76 հաշվով զիջեց Ադրբեջանի թիմին: Հայաստանի կազմից ամենաարդյունավետ խաղացողը Կարեն Մելիքյանն էր, որը վաստակեց 20 միավոր:
Այդպիսով, մեր հավաքականը երկրորդ պարտությունը կրեցին մրցաշարում և այժմ 4 միավորով զբաղեցնում 4-րդ տեղը: Խմբային փուլի վերջին` չորրորդ հանդիպումը, Հայաստանի հավաքականը կանցկացնի հուլիսի 28-ին, Լյուքսեմբուրգի հետ, որը 5 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում: