Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol (7)
A A
Սպորտ

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ամփոփեց ԵԱ արդյունքները

Այսօր կայացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության նիստը, որի ընթացքում ամփոփվել են 2022 թվականի Եվրոպայի առաջնություններում Հայաստանի հավաքականի և Մ16 տարեկանների գրանցած արդյունքները: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր թիմերի արդյունքները գնահատվել են լավ:

Նիստում նշվել է, որ հաջորդ տարի ևս պետք է մասնակցել Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզոններին: Մինչև հոկտեմբեր կհստակեցվի նաև կանանց Մ20 տարեկանների գալիք տարվա Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում մասնակցության հարցը:

Օրակարգի մեկ այլ հարցով խոսվել է տղամարդկանց Հայաստանի կանոնավոր առաջնության անցկացման մասին: Որոշում է կայացվել 2022/2023թթ առաջնությունն անցկացնել բասկետբոլի ֆեդերացիայի հովանու ներքո: Առաջնության ձևաչափը և մասնակիցների կազմը հայտնի կդառնա օգոստոսի 20-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը դարձել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն, իսկ Հայաստանի տղամարդկանց և կանանց մինչև 16 տարեկանների հավաքականները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնների փոխչեմպիոններն են: Հայաստանի կանանց Մ20 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում 18 թիմերի պայքարում գրավել է 16-րդ տեղը: