A
A
Հայկ Մարտիրոսյանը Շվեյցարիայում հաղթել է բլից մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը հաղթող է ճանաչվել Շվեյցարիայի Բիել քաղաքում անցկացված բլից մրցաշարում։
Մեր հայրենակիցը 13 հնարավորից վաստակել է 12,5 միավոր և միանձնյա զբաղեցրել առաջին տեղը։ Նրան հաջորդած հնդիկ գրոսմայստեր Ռաջա Հարշիթը ետ է մնացել 2,5 միավորով։
Հայաստանի մյուս շախմատիստ Շանթ Սարգսյանը 9,5 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։