Բացել լրահոսը Փակել լրահոսը
Shushan-Doydoyan
A A
Քաղաքականություն

Սա առաջին դատական նախադեպն է Հայաստանում․ Դոյդոյանը՝ այսօրվա որոշման մասին

Վերաքննիչ դատարանն ամբողությամբ բավարարել է ԻԱԿ-ի ստրատեգիկ նշանակության հայցն 7 քաղաքապետարանների (մարզկենտրոնների)՝ պարտավորեցնելով իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում հրապարակել Տեղեկատվության ազատության մասին օրենքով սահմանված պարտադիր հրապարակման ենթակա բոլոր 13 խումբ տեղեկությունները։
Ըստ ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի՝ սա առաջին դատական նախադեպն է Հայաստանում, որը վերաբերում է պրոակտիվ հրապարակայնությանը և հանրային իշխանության մարմնին դատական ակտի հիման վրա պարտավորեցվում է կատարել պրոակտիվ թափանցիկություն ապահովելու՝ օրենքով սահմաված պարտականությունը։
Նա ներկայացրել է որոշումը՝
 
1․ <Ինֆորմացիայի ազատության կենտրոն> հասարակական կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարել։
Թիվ ՎԴ/10811/05/17 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2018 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռը բեկանել և փոփոխել․
<Տեղեկատվության ազատության մասին> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված պարտականությունները չկատարելու ձևով դրսևորված Աշտարակի, Արմավիրի, Գավառի, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի և Իջևանի քաղաքապետարանների անգործության ոչ իրավաչափ լինելու հիմքով պարտավորեցնել Աշտարակի, Արմավիրի, Գավառի, Հրազդանի, Կապանի, Եղեգնաձորի և Իջևանի քաղաքապետարաններին ինտերնետային կայքերում հրապարակելու <Տեղեկատվության ազատության մասին> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված 13 խումբ տեղեկությունները: