Սերժ Սարգսյանը Ջերմուկում հետևել է շախմատիստների խաղին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Շախմատի Ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է եղել Ջերմուկում ընթացող Ստեփան Ավագյանի հուշամրցաշարին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ակադեմիայի ֆեյսբուքյան էջը:
Այսօր կայացել են 3-րդ տուրի պարտիաները: Հաղթանակ է տարել միայն ամերիկացի Հանս Մոկե Նիմանը, որը սևերով առավելության է հասել միակ միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանի նկատմամբ: Մնացած չորս պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:
Երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Հայկ Մարտիրոսյանն ու Հանս Մոկե Նիմանը, որոնք վաստակել են 2-ական միավոր: Նրանցից կես միավորով ետ են մնում 6 շախմատիստ:
Վաղը կկայանան 4-րդ տուրի պարտիաները: Հայկ Մարտիրոսյանը կհանդիպի Չեխիան ներկայացնող Նգուեն Տաի Դաի Վանի հետ, իսկ Հանս Մոկե Նիմանը կխաղա ետնապահներից մեկի` Սամվել Տեր-Սահակյանի հետ: