A
A
Հենրիխ Մխիթարյանը արդեն գտնվում է Միլանում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 22-ին Հենրիխ Մխիթարյանն իր առաջին օրն է անցկացնում Միլանի «Ինտերի» խաղացողի կարգավիճակում: Այդ մասին տեղեկացնում է sportmediaset-ը:
Հռոմի «Ռոմայից» անվճար տեղափոխված ֆուտբոլիստն այսօր առավոտյան բուժզննում է անցել Ռոցանոյի «Հումանիտաս» բժշկական ինստիտուտում, ապա գնացել է Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտե` իր մարզավիճակը բարելավելու համար:
Ըստ աղբյուրի, Հենրիխ Մխիթարյանն այսօր երկու տարվա պայմանագիր կկնքի Միլանի «Ինտերի» հետ, որի համաձայն տարեկան կստանա 3,3 մլն աշխատավարձ` չհաշված պարգևավճարները:
Նշենք, որ միլանյան ակումբը նոր մրցաշրջանին կսկսի պատրաստվել հուլիսի 6-ից, Կոմոյում: