Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess jermuk 21.06.
A A
Սպորտ

Ջերմուկում մեկնարկել է շախմատի 4 միլիոնանոց մրցաշար

Հայաստանի շախմատի ակադեմիան «Ջերմուկ աշխարհ» առողջարանային համալիրի հետ համատեղ այժմ անցկացնում է Ստեփան Ավագյանի թվով 3-րդ հուշամրցաշարը:

Այս տարի մրցումներին հայտավորվել են 10 շախմատիստ, 5-ը Հայաստանից, 5-ը` արտասահմանից, այդ թվում 9 գրոսմայստեր: Նրանք մեկ խաղաշրջանով կորոշեն հաղթողին ու մեդալակիրներին:

Հուշամրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 4 մլն դրամ: Կպարգևատրվեն միայն առաջին չորս տեղերը գրաված շախմատիստները:

Արդեն կայացել են 1-ին տուրի պարտիաները: Հուշամրցաշարը հաղթանակով սկսեցին հնդիկ գրոսմայստեր Սարին Նիհալը և Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Դոնչենկոն, որոնք սպիտակներով հաղթել են համապատասխանաբար արցախցի շախմատիստ Մանուէլ Պետրոսյանին և վանաձորցի Սամվել Տեր-Սահակյանին:

Այսօր կայանալիք 2-րդ տուրում Սարին Նիկալը կհանդիպի Հայկ Մարտիրոսյանի հետ, որն առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանի հետ: Ալեքսանդր Դոնչենկոյի մրցակիցը Մանուէլ Պետրոսյանն է: Սկզբունքային հանդիպում է սպասվում նաև ամերիկացի Հանս Մոկե Նյումանի և իրանցի Ամին Տաբատաբաեի միջև: