Սերտ շփում՝ նաև սեռական, 38․5 աստիճան տաքություն․կապիկի ծաղիկը հասել է Վրաստան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Կապիկի ծաղիկը սկսվում է ջերմությամբ, երկու-երեք օրվա ընթացքում դրան ավելանում է նաև մաշկի ցանը»։
Մամուլի ասուլիս ժամանակ հայտարարեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Մարդու ու կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը։
Հիշեցնենք, որ Վրաստանում «կապիկի ծաղիկ» հիվանդությամբ արդեն մեկ հաստատված դեպք կա։
Մասնագետի դիտարկմամբ՝ հուսադրողն այն է, որ աշխարհում ի տարբերություն կորոնավիրուսի, նման հիվանդությամբ բոլոր դեպքերը ուղեկցվել են ախտանշաններով։ Լուսինե Պարոնյանը ընդգծեց, որ Հայաստանում կասկածելի դեպքերի մասին դեռ որևէ հաղորդագրություն չի ստացվել։
Ըստ ԱՀԿ-ի կասկածելի է համարվում 38․5 աստիճան տաքությունը։ Գնդաձև մեծանում են ավշային հանգույցներն, որն էլ համարվում է հիվանդության տարբերակիչ նշան։
Լուսինե Պարոնյանը հատկանշական համարեց, որ հիվանդությունը փոխանցվում է շնչառական կաթիլների և կենսաբանական հեղուկներով աղտոտված մակերեսների միջոցով։
Նրա խոսքերով՝ դրա համար անհրաժեշտ է կա՛մ սերտ շփում, կա՛մ էլ սեռական մերձեցում։
Հիվանդները մեկուսացվում են մինչև նոր թարմ մաշկ է առաջանում։ Հիվանդը վարակիչ է մինչև բոլոր մաշկային կեղևիկների ընկնելը։ Բանախոսի դիտարկմամբ երկու շաբաթվա ընթացքում է գնում է ինքնալավացման գործընթաց։
«Ա1+»-ի այն հարցին թե ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այն մարդկանց մոտ, ովքեր մաշկային հիվանդություն ունեն , մասնագետը պատասխանեց՝ «Նայած ինչ մաշկային հիվանդություն է և ինչ աստիճանում։ ՄԻԱՎ և ՁԻԱՀ վարակակիրների դեպքում ռիսկի գործոնն ավելի մեծ է․․․ մահաբերությունը 1-10 տոկոս է»,-պատասխանեց Լուսինե Պարոնյանը։
Ըստ նրա՝ կա վիրուսի երկու խումբ ՝ Կենտրոնական Աֆրիկյան, որն համեմատաբար ավելի ծանր է և Արևմտյան Աֆրիկյանը։
«ԴՆԹ վիրուս է և շատ դժվար է փոփոխությունների ենթարկվում։ Քանի որ օդակաթիլային տարածում չկա․ սերտ շփում է անհրաժետ, դրա համար հնարավոր չէ, որ այն կորոնավիրուսի նման տարածվի»,-ընդգծեց բանախոսը։
Պարոնյանն ընդգծեց, որ ճանապարհորդությունների սահմանափակման արգելք դեռ չկա ԱՀԿ-ի խորհուրդների մեջ։ Նա նաև նշեց, որ դեռ վաղ է խոսել հայ-վրացական սահմանը փակելու մասին։ Մեծ Բրիտանիայում 500-ից ավելի դեպք է արձանագրվել, սակայն սահմանը փակ չէ․ ընդգծեց նա։ «Հիվանդության արձագանքման պլան ունենք ․․ եթե դեպք արձանագրվի, գիտենք ինչ միջոցառումներ պիտի անենք»,-ասաց Պարոնյանը։