«Բերդ» պարը Վաշինգտոնի բեմում
Հայ օգնության միության 100-ամյակի շրջանակներում Վաշինգտոնի "Սաթենիկ" մասնաճյուղի հովանավորությամբ երկու օր առաջ Նյու Յորքի «Երազ» պարախումբը համերգային ծրագրով հանդես եկավ վերջինիս քոլեջի արվեստի կենտրոնում:
Համերգի ծրագիրը բազմազան էր: Այն սկսվեց հայկական ավանդական «Բերդ» պարով, որին հաջորդեցին հայկական ժողովրդական եւ ազգագրական պարային շարքը:
Համերգին ներկա էին Էջմիածնական եւ Կիլիկիո թեմերի հոգեւոր ներկայացուցիչներ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Վարուժան Ներսիսյանը, ԼՂՀ լիազոր ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
Համերգի ավարտից հետո շնորհակալական խոսքով հանդես եկավ «Երազ» պարախմբի գեղարվեստական ղեկավար Գառնիկ Ներսիսյանը: Նա նշեց, որ պարախմբի գոյության 10 տարիների ընթացքում առաջին հրավերքն է, որ իրենք ստացել են ՀՕՄ-ի Վաշինգտոնի «Սաթենիկ» մասնաճյուղից: «Ցանկալի է, որ այդպիսի հրավերքներ հաճախակի լինեն տարբեր կազմակերպությունների կողմից, որպեսզի հայ պարարվեստի միջոցով էլ ավելի արժեքավորենք հայ դարավոր մշակույթը»,- ասել է նա:
Ռոբերտ Կարապետյան
Նյու Յորք
Լուսանկարները` հեղինակի