Կվերադարձվե՞ն Կոմանդոսի ազատագրած տարածքները․ հարց Ավինյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿոմանդոսի կերպարը դաջված է մնալու մեր պատմության մեջ: Այս մասին այսօր լեգենդար հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը․
«Նա մեծ ներդրում է ունեցել Շուշիի ազատագրման ժամանակ: Սա մեծ կորուստ է մեզ համար։ Նա մեծ օրինակ պետք է ծառայի մեր Զինված ուժերի համար»,-ասաց Ավինյանը:
Հարցին, թե Կոմանդոսի ազատագրած տարածքները կրկին վերադարձնելու տեսլական առաջիկայում կա՞, Ավինյանն արձագանքեց․
«Հիմա ԶՈւ բարեփոխումների լայն ընթակարգ է մշակվել: Կարծում եմ՝ իրապես պետք է վերանայենք մեր մոտեցումները բոլոր առումներով, և՛ առաջին գծի մասին է խոսքը, և՛ տեխնիկայի մասին է խոսքը, և՛ թիկունքի մասին է խոսքը»,-ասաց Ավինյանը՝ հավելելով, որ այդ աշխատանքները պետք է առաջ մղվեն բավականին արագ տեմպերով, որովհետև պատերազմի փորձը ցույց տվեց, որ երբեմն կարող ենք հայտնվել բլոկադային պայմաններում: