Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Կառավարությունում ընդունել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մի խումբ ուսանողների:
Ողջունելով ներկաներին՝ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է պետական համակարգի կառուցվածքն ու գործունեությունը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է որակյալ կրթություն ստանալու անհրաժեշտությունը և հորդորել ուսանողներին ապագայում համալրել պետական կառավարման համակարգը:
Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Կառավարության գործունեությանը, ապատեղեկատվության կանխարգելման համար իրականացվող աշխատանքներին, պետական ապարատի գրավչության բարձրացմանն ուղղված միջոցառումներին, ուսուցիչների ատեստավորման համակարգի լավարկմանը, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին և այլն:
Հանդիպման ավարտին ուսանողներն Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել և ծանոթացել Կառավարության շենքի պատմությանը: