A
A
Հետախուզվողներ են հայտնաբերվել
Աջակցիր «Ա1+»-ինՀամայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 26-ին բաժին է ներկայացել 29-ամյա մի երիտասարդ: Նա 2023 թ. հոկտեմբերի 24-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խմբի կազմում անձի առևանգման և զենքի գործադրմամբ ավազակության մեղադրանքներով. խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
***
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի և ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 27-ին Կոմիտասի պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել և Արաբկիրի բաժին է տեղափոխվել Շիրակի մարզի Իսահակյան գյուղի բնակիչ 31-ամյա մի երիտասարդ: Նա 2020 թ. հունվարի 27-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով, որն առաջացրել էր երկու և ավելի մարդկանց մահ. խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
***
Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 27-ին՝ ժամը 23․50-ին, Մոլդովական փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ, որը հունվարի 26-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
***
Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 27-ին Երևան քաղաքի Խորենացու փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 33-ամյա մի երիտասարդ, որը 2025 թ. հունիսի 23-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։