A
A
Ավինյանը ներկայացրեց Նորագյուղում խոշոր քաղաքաշինական ծրագիր՝ 65 հազար բնակչի համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստի ժամանակ նոր քաղաքաշինական ծրագիր ներկայացրեց․
«Նորագյուղ թաղամասի ու հարակից տարածքների՝ 83.9 հա տարածքում էական քաղաքաշինական խնդիր է լուծվում։ Ունենում ենք մոտ 2-2.5 մլն քմ կառուցապատում, շուրջ 155 շենք՝ 65 հազար բնակչի համար, և այս հատվածը կարելի է ասել, էականորեն բեռնաթափելու է մեր փոքր կենտրոնը։
«Դաունթաուն» թաղամասը նորարական է լինելու՝ բարձրահարկ շենքերով։ Այն հնարավորություն է տալու փոխհատուցել բնակիչներին՝ իրենց բնակավայրերի շուկայական արժեքին գումարած 30% չափաբաժնով։ Այս հատվածում ստանալու ենք մի նոր գեղեցիկ թաղամաս, որի արդյունքում Երևանը կլուծի մի քանի խնդիր.
Դալմայի այգիների անտառապատման ծրագիր (մոտ 250 հա անատառային տարածքներ)։
Երևանյան լճի մաքրման աշխատանքներ ու ամբողջական ենթակառուցվածքների նորոգում։
Փոքր Կենտրոնի բեռնաթափում»։