Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-01-29_19-36-15
A A
Պաշտոնական

Արարատի, Աբովյանի, Վայքի տարածաշրջաններում մառախուղ է

Հունվարի 29-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 
 
Արարատի, Աբովյանի, Վայքի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։
 
Նաիրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։