Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավ է բրոնզ, քա՞ն արծաթ

Սպորտ

Գիտնականներին հետազոտությունները նրանց բերել է այն եզրահանգման, որ մրցումների բրոնզե մեդալակիրներն ավելի երջանիկ են լինում, քան արծաթե մրցանակակիրները: Այդ մասին տեղեկացնում է AFP գործակալությունը:

Նման ենթադրություններ կատարելու տեղիք է տվել օլիմպիական խաղերի մրցանակակիրների լուսանկարների եւ տեսաձայնագրությունների ուսումնասիրությունները: Այդ աշխատանքներին մասնակցել են մի քանի գիտնականներ, ովքեր գնահատել են արծաթե եւ բրոնզե մեդալակիրների դիմագծերի արտահայտությունները՝ պարզելու, թե ով ավելի երջանիկ տեսք ունի:

Հոգեբաններից մեկն այդ առիթով նշել է, որ որպես կանոն բրոնզե մեդալակիրներն իրենց ավելի լավ եւ վստահ են զգում, քան արծաթե մեդալակիրները: Մասնագետը գտնում է, որ 3-րդ տեղը գրաված մարզիկները իրենց մրցանակը որակում են որպես հաղթանակ, ասել է թե. « Գոնե մի բան շահել են»:

Արծաթե մեդալակիրները, հակառակը, մտածում են, որ ձեռքից բաց են թողել ոսկե մեդալին տիրելու լավ հնարավորությունը, ուստի ավելի տխուր են լինում մրցանակաբաշխության ժամանակ: