Նալբանդյանը կխաղա Մադրիդում
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը կմասնակցի Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվող Masters 1000 շարքի միջազգային մրցաշարին, որը կմեկնարկի գալիք երկուշաբթի:
Այդ մասին տեղեկացնում է արգենտինական «Լա մանյանա» օրաթերթը: Այս լուրը ուրախացրել է ոչ միայն Նալբանդյանի նվիրյալներին, այլեւ Իսպանիայի թենիսի երկրպագուներին, քանի որ Դավիթ Նալբանդյանը նրանց սիրած թենիսիստներից մեկն է:
Ներկայումս անվանի թենիսիստը ծանրաբեռնված մարզվում է հարազատ Կորդոբայում. «Ես այժմ ինձ նորմալ եմ զգում, արդեն ապաքինվել եմ վնասվածքից եւ աշխատում եմ արագ լավ մարզավիճակ ձեռք բերել: Ես իրոք շատ ուրախ եմ, որ այսպես արագ վերականգնվեցի եւ կարող եմ մասնակցել Մադրիդի մրցաշարին»:
Թերթը գտնում է, որ եթե արգենտինական թենիսի «արքան» խուսափի նոր վնասվածքից, ապա Մադրիդում կլինի թվով 3-րդ ֆավորիտը` շվեյցարացի Ռոժե Ֆեդերերից եւ իսպանացի Ռաֆայել Նադալից հետո: