Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց
Աջակցիր «Ա1+»-ինՖԻԴԵ-ի կանանց գրան-պրիի 3-րդ փուլի 7-րդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը զբաղեցնում են համապատասխանաբար 8-րդ եւ 12-րդ տեղերը:
Այս տուրում Լիլիթ Մկրտչյանը երկարատեւ պայքարից հետո, 55-րդ քայլին, խաղաղ դաշն կնքեց Նանա Ձագնիձեի (Վրաստան) հետ եւ վաստակեց 3 միավոր: Էլինա Դանիելյանը կրկին անվստահ հանդես եկավ եւ այս անգամ պարտվեց չինուհի Ժաո Քսյուին: Նա իր ակտիվում ունի ընդամենը 1 միավոր եւ շարունակում է միայնակ եզրափակել մրցաշարային աղյուսակը:
Առաջին տեղը շարունակում է զբաղեցնել Ռուսասատանի ներկայացուցիչ Տատյանա Կոսինցեւան, որը 7 հնարավորից վաստակել է 6 միավոր: Նրան մեկ միավորով զիջում է չինուհի Հու Յիֆանը: 3-4-րդ տեղերը 4,5 միավորով բաժանում են Պիա Կրամլինգն (Շվեդիա) ու Ժու Չենը (Քաթար):
8-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սեւերով կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Բայրա Կովանովայի հետ, իսկ Էլինա Դանիելյանը, նույնպես սեւերով, կհանդիպի Ժու Չենի հետ: