Հերթական ոչ-ոքին
Աջակցիր «Ա1+»-ինՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի 7-րդ պարտիայում կրկին ոչ-ոքի արդյունք գրանցվեց:
Սպիտակներով խաղացող հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդը կրկին ընտրեց կատալոնյան սկզբնախաղ, սակայն չեմպիոնի կոչման հավակնորդ Վեսելին Թոփալովը (Բուլղարիա) 8-րդ քայլին նոր շարունակություն ընտրեց: Բուլղարացի շախմատիստը քայլերն այնքան արագ էր կատարում, որ կարծես, ծանոթ էր այդ տարբերակին: Սակայն աշխարհի չեմպիոնն իր հերթին սկսեց արագ գործել, եւ արդեն Թոփալովը սկսեց երկար ժամանակ վատնել քայլերի վրա:
Խաղավերջում հնդիկ շախմատիստը մի քանի անգամ փորձեց նյութական առավելությունը վերածել նաեւ դիրքայինի, սակայն դա նրան չհաջողվեց: Եվ ահա, նա միտումնավոր կրկնեց 58-րդ քայլը, որպեսզի ինքնաբերաբար ոչ-ոքի արդյունք գրանցվի:
Այդպիսով, մրցամարտի հաշիվը դարձավ 4:3, հօգուտ հնդիկ գրոսմայստերի: 8-րդ մրցավեճը կկայանա մայիսի 4-ին, եւ սպիտակներով հանդես կգա հավակնորդը: