Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոփոխություններ խաղացանկում

Սպորտ

ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը փոփոխություններ արել ՀՀ առաջնության բարձրագույն և 1-ին խմբի խաղացանկերում:

Հաշվի առնելով այն, որ մայիսի 25-ին նախատեսված է ընկերական խաղ Հայաստանի եւ Ուզբեկստանի ազգային թիմերի միջեւ, մայիսի 25-ին նշանակված «Փյունիկ»-«Կիլիկիա» հանդիպումը տեղափոխել է հուլիսի 3-ին: Նույն օրը նշանակված «Կիլիկիա»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա մայիսի 5-ին: Մայիսի 24-ին նշանակված «Բանանց»-«Շիրակ» հանդիպումը նույնպես տեղափոխել է մայիսի 5-ին:

Մայիսի 7-ին և 9-ին Հայաստանի և Իրանի մինչեւ 19 տարեկանների հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպումներ Երեւանում: Այդ իսկ պատճառով 1-ին խմբում մայիսի 5-ին նշանակված «Փյունիկ-2» - «Արարատ» և մայիսի 6-ին նախատեսված «Բանանց-2» - «Շենգավիթ» հանդիպումները հետաձգվել են: