«Միկան» շրջանցեց «Փյունիկին»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի 5-րդ տուրում փոփոխվեց առաջնության առաջատարը:
Մրցաշարային աղյուսակը գլխավորող «Փյունիկը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Բանանցի» հետ` 1:1, ընդ որում դաշտի տերերը հաշիվը հավասարացրին խաղավերջում մրցավարի կողմից ավելացրած ժամանակում:
Երկրորդ տեղում ընթացող Աշտարակի «Միկան» սեփական հարկի տակ հաղթեց Կապանի «Գանձասարին»` 2:0: Արդյունքում, միկացիները մեկ միավորով առաջ անցան փյունիկցիներից եւ գլխավորեցին աղյուսակը:
Երրորդ տեղ բարձրացավ Երեւանի «Ուլիսը», որը իր հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Երեւանի «Կիլիկիային»: Առաջնության նորեկ «Իմպուլսը» երկրորդ հաղթանակը տարավ այս մրցաշրջանում` Դիլիջանում առավելության հասնելով մրցաշարի ընդգծված ետնապահ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ` 2:1:
Մրցաշարային աղյուսակ
Խ Մ
1. Միկա 5 12
2. Փյունիկ 5 11
3. Ուլիս 5 10
4. Բանանց 5 8
5. Իմպուլս 5 7
6. Կիլիկիա 5 6
7. Գանձասար 5 3
8. Շիրակ 5 0
Լավագույն ռմբարկուներ
Սամվել Մելքոնյան («Բանանց»)` 4
Էդուարդո դոս Սանթոս («Բանանց»)` 3
Արսեն Ավետիսյան («Գանձասար»)` 3
Մարկոս («Փյունիկ»)` 3