Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քենտիկյանը պաշտպանեց տիտղոսը

Սպորտ

Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սյուզի Քենտիկյանը հաղթելով նույն երկրի դրոշի տակ հանդես եկող մարոկացի Նադյա Ռաուիին, հերթական անգամ պաշտպանեց WIBF, WBA եւ WBO վարկածով աշխարհի չեմպիոնուհու կոչումը: Ինչպես տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները, մրցամարտը մեծ բավականություն է պատճառել բռնցքամարտի սիրահարներին, քանի որ երկու մարզուհիներն էլ անընդհատ գրոհներ են ձեռնարկել եւ հարվածներ հասցրել միմյանց: Հաղթողին որոշելու համար հարկ է եղել հաշվել միավորները: Կողային մրցավարները հաղթանակը շնորհել են Սյուզի Քենտիկյանին` 2:1 (96:94, 95:96, 96:94): «Ես ինձ հաղթող եմ զգում: Բոլորովին չեմ հասկանում մրցավարների կայացրած որոշումը», - մրցամարտից հետո արտասվելով ասել է Նադյա Ռաուիին: Սյուզի Քենտիկյանը գնահատելով Ռաուիի ցույց տված դիմադրությունը, մեծ հարգանք է տածել նրա նկատմամբ եւ հանդիսականներին կոչ է արել ծափահարել նաեւ իր մրցակցին: «Եթե Նադյան ցանկանում է չեմպիոնուհի դառնալ, ապա պետք է ավելի շատ նոր որակներ ցույց տա: Ես արդարացի հաղթանակ տոնեցի», - հայտարարել է Քենտիկյանը: Ինչպես նշում են լրատվամիջոցները, հնարավոր է անցկացվի նոր ռեւանշ-մրցամարտ, քանի որ Ռաուիին դեռեւս պահպանում է WIBA վարկածով աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը: