Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» կրկին հաղթեց

Սպորտ

Այսօր ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի առաջնության 1-ին խմբի 3-րդ տուրը:

Մրցաշարի առաջատար Երեւանի «Արարատը» հյուրընկալվելիս հաղթեց «Փյունիկ-3»-ին` 4:1: Իսկ ահա արարատցիներին համաքայլ ընթացող «Բանանց-2»-ը պարտվեց «Փյունիկ-2»-ին` 2:4:

Առաջնությունում առաջին միավորները վաստակեց «Շիրակ-2»-ը, որն իր հարկի տակ հաղթեց «Իմպուլս-2»-ին` 3:1: Կապանում «Գանձասար-2»-ը 2:0 հաշվով պարտության մատնեց «Ուլիսի» դուստր թիմին` «Շենգավիթին»:

Երեք տուրից հետո 100 տոկոսանոց արդյունք է ցույց տվել միայն «Արարատը»: Վեցական միավոր են վաստակել «Բանանց-2»-ն ու «Գանձասար-2»-ը: