Հայաստանը կպայքարի Իսպանիայի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրեց, որ Հայաստանը ամենեւին էլ չի հրաժարվել 2011 թ աշխարհի երիտասարսդական առաջնությունը Երեւանում անցկացնելու գաղափարից:
«Լեհական լրատվամիջոցները խեղաթյուրել էին մեր դիրքորոշումն այդ հարցում, որը նաեւ հայտնվել էր մեր լրատվամիջոցներում: Լեհական ԶԼՄ-ները իմանալով այդ մասին, հարցազրույց ունեցան իմ հետ` ճշտելու իրականությունը»,-ասաց նա:
Փաշիկ Ալավերդյանն ասաց, որ այդ առաջնությունը բացի Հայաստանից ցանկանում է անցկացնել նաեւ Իսպանիան: «Առաջիկա մայիսին ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները կժամանեն Երեւան` ծանոթանալու մեր կողմից առաջարկվող պայմանների հետ: Այժմ սպասում ենք հանրապետության ղեկավարության պատասխանին: Դրական պատասխանի դեպքում մենք կպայքարենք առաջնությունը մեր մոտ ընդունելու համար»,-ասաց նա
Ծանրամարտի 2011 թ աշխարհի երիտասարդական առաջնության անցկացման վայրը հայտնի կդառնա այս տարվա նոյեմբերին: