Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց մերոնց

Սպորտ

Այսօր Բաքվում սկսվեց սուսերամարտի աշխարհի պատանիների եւ երիտասարդների առաջնությունը, որին մասնակցում են 87 երկրների 1565 մարզիկ-մարզուհիներ:

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիան դեռեւս փետրվարին որոշում էր կայացրել չմասնակցել այդ մրցաշարին, չնայած այն վարկանիշային է (Երիտասարդ սուսերամարտիկները կպայքարեն Սինգապուրում կայանալիք ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերի համար):

Իսկ երեկ Բաքվում տեղի է ունեցել սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի գերագույն համաժողովը` ֆեդերացիայի նախագահ, միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի գլխավորությամբ: Դրա աշխատանքներին, ինքնին, չեն մասնակցել Հայաստանի ներկայացուցիչները: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հարցերի քվեարկությունների ժամանակ Հայաստանի ֆեդերացիային հասանելիք ձայնը վստահել են Չեխիայի սուսերամարտի ֆեդերացիային: