Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերն ու Երեւանը

Մշակույթ

Հոլանդացի հանրահայտ կինոռեժիսոր և սցենարիստ Յոս Ստելինգը մարտի 23-28-ը Երևանում վարպետության դաս է անցկացնում «Ոսկե ծիրան» տարածաշրջանային բարձրագույն կինոդպրոցում:

Իր իսկ մշակած ծրագրի համաձայն` վարպետության դասերի ընթացքում Ստելինգի անմիջական վերահսկողությամբ նկարահանվում է 3 կարճամետրաժ խաղարկային ֆիլմ` «Սերը և քաղաքը (Երևան)» խորագրով:

Մոտ 20 հայտերից Ստելինգն ինքն է ընտրել 3 սցենար, որոնք, ըստ նրա, ոչ թե լավագույններն էին, այլ ամենահարմարն էին մի քանի օրում նկարահանելու համար: Դրանք են Հասմիկ Հովհաննիսյանի «Գլխարկ»-ը, Մարիանա Եղիազարյանի «Գաղտնիք»-ը և Արթուր Սուքիասյանի «Երևանի սիրուն տղա»-ն:

Վարպետության դասերի մյուս մասնակիցներն էլ առաջիկայում հնարավորություն կունենան նկարահանել իրենց առաջարկած սցենարները: