Նոր նախագահով
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Ուլիսը» նպատակ է դրել մտնել Եվրոպայի լիգայի խմբային փուլ:
Ֆուտբոլի Հայաստանի 2009 թ բրոզե մեդալակիր Երեւանի «Ուլիսի» նախագահ է նշանակվել Արտակ Հարությունյանը:
Արտակ Հարությունյանը ծնվել է 1972 թվականին: Սովորել է Երեւանի համալսարանի ռոմանո-գերմանական ֆակուլտետում: Երկար տարիներ աշխատել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունում: Ներկայումս աշխատում է «Հայաստան» հիմնադրամում: «Ուլիս» ակումբի հիմնադիրներից մեկն է: Նշենք, որ Արտակ Հարությունյանը հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի եղբայրն է:
Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին «Ուլիսի» նորանշանակ նախագահը հայտարարեց, որ թիմի առջեւ դրված են բարձր խնդիրներ` Հայաստանի առաջնությունում պայքարել չեմպիոնի կոչման համար, տիրել ՀՀ գավաթին, իսկ Եվրոպայի լիգայում հաղթահարել որակավորման արգելքները եւ մտնել խմբային փուլ: