A
A
Սենին մոտենում է 100-ին
Աջակցիր «Ա1+»-ինԲրազիլական «Սան Պաուլու» թիմի դարպասապահ Ռոժերիու Սենին Սան Պաուլու նահանգի առաջնության հերթական խաղում գրավելով մրցակցի դարպասը, իր խփած գոլերի քանակը հասցրեց 89-ի: Նա այս ցուցանիշով հանդիսանում է աշխարհի ռեկորդակիրը: Սենին բավական առաջ է անցել նախկին ռեկորդակիրներից` պարագվայցի Խոսե Լուիս Չիլավերտից (56 գոլ) եւ կոլումբիացի Ռենե Իգիտայից (52):
«Մոժի Միրում» թիմի հետ խաղում նա արդեն 13-րդ րոպեին բացեց հաշիվը 11 մ հարվածով, իսկ հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով: Բրազիլացի դարպասապահը իր առջեւ նպատակ է դրել խփել ուղիղ 100 գոլ: Այս տարի նա արդեն 4 անգամ գրավել է մրցակիցների դարպասը, երկուսը` 11 մ, մյուս երկուսը` տուգանային հարվածներով: