Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վեց բռնցքամարտիկ

Սպորտ

Հայաստանի վեց բռնցքամարտիկներ կմասնակցեն Չեխիայի Ուստի նադ Լաբեմ քաղաքում անցկացվող «Գրան Պրիի» ավանդական մրցաշարին:

Այդ մասին «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի կենտրոնից:

Մեր մարզիկները հանդես կգան վեց քաշային կարգերում` Ազատ Հովհաննիսյան (57 կգ), Արա Պուլուզյան (60 կգ), Հրաչիկ Ջավախյան (64 կգ), Արմեն Եփրեմյան (69 կգ), Անդրանիկ Հակոբյան (75 կգ), Ցոլակ Անանիկյան (91 կգ):

Այսօր տեղի կունենան քառորդ եզրափակիչ մրցամարտերը, մարտի 12-ին` կիսաեզրափակիչները, իսկ 13-ին` եզրափակիչները: Այնպես որ, բավական է հաղթել առաջին մրցամարտում, եւ նվազագույնը բրոնզե մեդալն արդեն ապահովված է:

Նշենք, որ սույն մրցաշարն անցկացվում է 41-րդ անգամ: Այս տարի դրան կմասնակցեն 23 երկրների, այդ թվում նաեւ մեր հարեւան Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի բռնցքամարտիկները: