Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջնությունը` մարտի 27-ին

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի 2010 թ առաջնությունը կմեկնարկի մարտի 27-ին: Այդ մասին «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնի պետ Ռոբերտ Դալլաքյանը:

Ըստ նրա` Հայաստանի 2010 թվականի առաջնությանը մասնակցելու ցանկություն են հայտնել 17 թիմեր` 8-ը բարձրագույն, 9-ը` առաջին խմբում:

«Բարձրագույն խմբի խաղացանկն արդեն պատրաստ է: Մարտի 5-ին նախատեսել ենք Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանությունը: Մրցաշարին կմասնակցեն միայն բարձրագույն խմբի թիմերը: Գավաթի խաղարկության առաջին հանդիպումները կկայանան մարտի 23-ին»,- ասաց նա

Առաջնության մասնակից թիմերը հայտերը ներկայացնելու են մարտի 9-ից: Այն կավարտվի մրցաշրջանի մեկնարկից մեկ օր առաջ: ՀՖՖ-ն յուրաքանչյուր թիմի համար առանձին օրեր է նշանակել հայտերը ներկայացնելու համար:

Ռոբերտ Դալլաքյանը նշեց, որ առաջնության կանոնակարգը լուրջ փոփոխություններ չի կրել: Մասնավորապես` ակումբի հիմնական թիմը անսահմանափակ կարող է խաղացնել 2-րդ թիմի ֆուտբոլիստներին, իսկ ահա 2-րդ թիմի հանդիպմանը միաժամանակ իրավունք ունեն մասնակցելու միայն հիմնական կազմի 5 խաղացողներ: