Բացել լրահոսը Փակել լրահոսը
81351268_10217597538796038_36781867994710016_o
A A
Հասարակություն

Գորան Բրեգովիչը քաղաքապետի հետ հանդիպմանը խոստացել է անմոռանալի համերգ տալ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի աշտարակում հյուրընկալել է հռչակավոր երաժիշտ Գորան Բրեգովիչին, որն իր բենդի հետ Երևան է ժամանել այսօր առավոտյան:

Այդ մասինֆբ-ի իր էջում տեղեկացրել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը և լուսանկարներ է հրապարակել։

«Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրան՝ 2020 թվականը երեւանցիների ու քաղաքի հյուրերի հետ միասին դիմավորելու հրավերն ընդունելու համար: Բրեգովիչը իր հերթին շնորհակալություն է հայտնել այս հնարավորության համար՝ խոստանալով անմոռանալի ուրախ տոնական համերգ Հանրապետության հրապարակում»,-գրել է մամուլի քարտուղարը: