Մոսկվայում քննարկում է տեղի ունեցել Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 26-ն Մոսկվայում կայացել է հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի համակարգող կոմիտեի համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստը:
Խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության, «Հայկական ատոմակայան» ՓԲԸ (Հայկական ԱԷԿ), «Արմատոմ» ՓԲԸ ԳՀԻ, «Ռոսատոմ» պետկորպորացիայի, ներառյալ՝ «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ, «Ռոսէներգատոմ կոնցեռն» ԲԸ և «Ռուստոմ-միջազգային ցանց» մասնավոր հաստատության ներկայացուցիչները:
Ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման ու միջազգային բիզնեսի բաժնի տնօրեն Կիրիլ Կոմարովը, իսկ հայաստանյան պատվիրակությունը՝ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:
Ամփոփելով ընթացիկ տարվա արդյունքները, կողմերը դրական են գնահատել 2014 թվականի դեկտեմբերի 20-ից ՀԱԷԿ-ի 2-րդ էնրգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները՝ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև համագործակցության համաձայնագրի շրջանակում:
Մասնակիցներն ընդգծել են համաշխարհային փորձի առումով աշխատանքների աննախադեպ ծավալը, որը կատարվել է սեղմ ժամկետներում՝ պլանային-նախազգուշական նորոգման շրջանակում՝ առանց էներգաբլոկի շահագործումը դադարեցնելու:
2019 թվականին ՀԱԷԿ-ում կատարվել են կայանի անվտանգութան մակարդակի բարձրացման աշխատանքներ, մեքենայացված սրահի սարքավորումները համալիր փոխվել և արդիականացվել են, ավարտվել է փոփոխման և արդիականացման ենթակա համակարգերի և սարքավորումնեի նախագծումը, տեղադրվել են անհրաժեշտ սարքավորումեր: ՀԱԷԿ-ի ներկայում իրականացվող արդիականացումը կբարձրացնի կայանի անվտանգության մակարդակը՝ միջազգային պահանջներին համապատասխան, ինչպես նաև կնպաստի աշխատանքի տնտեսմանը և արդյունավետությանը:
Նիստի մասնակիցները քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի 2020-2021 թվականների միջոցառումները:
Հայկական ԱԷԿ-ն արտադրում է երկրի ամբողջ էլեկտրաէներգիայի ավելի քան 1/3-ը և ապահովում է բնակչությանն ու ձեռնարկություններին անխափան էլեկտրամատակարարմամբ՝ խելամիտ սակագներով: