Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստան - Հայաստան` 2:2

Սպորտ

Շախմատի աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղաղ դաշն կնքեց մրցաշարի առաջատարներից մեկի` Ռուսաստանի հավաքականի հետ` 2:2: Վլադիմիր Հակոբյանը հաղթեց Ալեքսանդր Մորոզեւիչին, Լեւոն Արոնյանն ու Արման Փաշիկյանն ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Ալեքսանդր Գրիշչուկի եւ Եվգենի Տոմաշեւսկու հետ, իսկ ահա Գաբրիել Սարգսյանը պարտություն կրեց Վլադիմիր Մալախովից:

Յոթ տուրից հետո Հայաստանը 8 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Մեր շախմատիստներն արդեն 4 միավորով ետ են մնում մրցաշարի միանձնյա առաջատար ԱՄՆ-ի թիմից, որն այս տուրում ի հաշիվ ճապոնացի Հիկարու Նակամուրայի տոնած հաղթանակի 2 միավոր վաստակեցին Հունաստանի ընտրանու հետ խաղում` 2,5:1,5:

Այսօր միմյանց հետ կմրցեն հենց Հայաստանի եւ ԱՄՆ-ի հավաքականները: Մեր շախմատիստները եթե ցանկանում են պայքարել մրցանակային տեղերի համար, ապա այս խաղում պետք է միմիայն հաղթանակ տանեն, քանի որ վերջին տուրում ամերիկացիները հանդիպելու են 3-րդ տեղում ընթացող Ադրբեջանի ընտրանու հետ, իսկ դա նշանակում է, որ այդ թիմերը միանշանակ միավորի կամ միավորների կորուստ կկրեն, իսկ Հայաստանը լավ հնարավորություն կստանա շրջանցելու նրանցից որեւէ մեկին:

 

Մրցաշարային աղյուսակ

                                                     Մ      ԸՄ

  1.  ԱՄՆ ------------------------------12         18
  2.  Ռուսաստան-----------------------11         17,5
  3.  Ադրբեջան -------------------------9          17
  4.  Հայաստան ----------------------- 8          15
  5.  Հնդկաստան---------------------- 8           14,5
  6.  Իսրայել-------------------------- 7           14,5
  7.  Հունաստան ----------------------6           14,5
  8.  Եգիպտոս------------------------ 4            11
  9.  Թուրքիա--------------------------3           6,5
  10.  Բրազիլիա------------------------2           9,5