Ողջի գետի ջրի որակը՝ 2019-ի հոկտեմբերին
Աջակցիր «Ա1+»-ինՇրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն EMIC-ի ֆեյսբուքյան էջում ներկայացվում են տվյալներ Ողջի գետի ջրի որակի վերաբերյալ 2019-ի հոկտեմբերին։
«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնը հոկտեմբերի 18-19-ը ընկած ժամանակահատվածում իրականացրել է հերթական նմուշառումը Ողջի գետի 4 դիտակետում (Կապան և Քաջարան քաղաքներից վերև և ներքև հատվածներում) և լրացուցիչ նմուշառում՝ Ողջի գետ թափվող Գիրաթաղ գետակի մեկ դիտակետում:
Ողջի գետի ջրի որակը Քաջարան քաղաքից վերև հատվածում գնահատվել է «լավ» (2-րդ դաս), Քաջարանից ներքև հատվածում՝ «վատ» (5-րդ դաս)՝ պայմանավորված մոլիբդենով: Կապան քաղաքից վերև հատվածում Ողջի գետի ջրի որակը գնահատվել է «միջակ» (3-րդ դաս)՝ պայմանավորված մոլիբդենով: Կապանի օդանավակայանից ներքև հատվածում Ողջի գետի ջրի որակը գնահատվել է «վատ» (5-րդ դաս)՝ պայմանավորված պղնձով, մանգանով և կոբալտով: Գիրաթաղ գետակի գետաբերանի հատվածում ջրի որակը գնահատավել է «անբավարար» (4-րդ դաս)՝ պայմանավորված ալյումինով:
Նախորդ ամսվա համեմատ հոկտեմբերին Ողջի գետի Կապանից վերև ընկած հատվածում 2.3 անգամ ավելացել է լիթիումի, 1.4 անգամ՝ մանգանի, 1.3 անգամ՝ նիկելի, 5.6 անգամ՝ ցինկի, 2.2 անգամ՝ սելենի և 1.6 անգամ բարիումի պարունակությունները»: