Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերխիո Մարգարյանը լռում է

Սպորտ

Երեկ կեսգիշերին լրացավ այն ժամկետը, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը տվել էր ուրուգվահայ մարզիչ Սերխիո Մարգարյանին` պատասխանելու այն հարցին, արդյոք համաձայն է գլխավորելու Հայաստանի ազգային հավաքականը, թե` ոչ:

Ինչպես տեղեկացանք ՀՖՖ-ից, Սերխիո Մարգարյանն առայժմ ոչ մի պաշտոնական պատասխան չի տվել: Սպասել, թե չսպասել մասնագետի պատասխանին, բնականաբար, կորոշի ՀՖՖ-ի ղեկավարությունը:

Իսկ ահա Էկվադորի CRE Satelital հեռուստաընկերության կայքէջի դեկտեմբերի 9-ի հաղորդագրությունից պարզվում է, որ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Չիրիբոգան շարունակում է բանակցություններ վարել Սերխիո Մարգարյանի եւ ուրուգվայցի մեկ այլ մասնագետ Խորխե Ֆոսատիի հետ` Էկվադորի հավաքականը գլխավորելու վերաբերյալ: Այդ պաշտոնին հավակնող արգենտինացի մարզիչ Էդգարդո Բաուսան հանել է իր թեկնածությունը, քանի որ նա ներկայումս գլխավորում է Էկվադորի ԼԴՈՒ թիմը եւ մտադիր չէ թողնել այն հանուն Էկվադորի հավաքականի: