Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հատիսը» պարտվեց

Սպորտ

Կանանց բասկետբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Երեւանի «Հատիսը» հյուրընկալվելիս պարտվեց ռուսական «Վոլոգդա-Չեւակատային»:

Բնականաբար, դաշտի տերերը խաղահրապարակ էին դուրս եկել ռեւանշի հասնելու վճռականությամբ, քանի որ երեւանյան խաղում պարտություն էին կրել 99:103 հաշվով, բացի այդ անհաջողության դեպքում նրանք վերջնականապես դուրս կմնային հետագա պայքարից:

Զարմանալի չէ, որ «Վոլոգդա-Չեւակատայի» բասկետբոլիստուհիները խաղի հենց սկզբից դիմեցին բուռն գրոհների եւ առաջ անցան հաշվի մեջ` 4:0, 8:2, 13:4: Նրանք ամբողջ խաղի ընթացքում պահպանեցին բարձր տեմպը եւ անդրանիկ հաղթանակը տարան մրցաշարում` 91:82:

Այդպիսով, հաջորդ փուլ մտնելու համար «Հատիսը» վերջին խաղում պետք է հաղթի թուրքական «Բեշիկթաշին», հակառակ դեպքում մեր թիմը պետք է հույսը կապի հունական «Աթինաիկոսի» հետ, որպեսզի այն պարտության մատնի «Վոլոգդա-Չեւակատային»: Խմբային մրցաշարի վերջին հանդիպումը կկայանա դեկտեմբերի 17-ին, «Միկա» մարզադահլիճում: