Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

73 տարի ուշացումով

Սպորտ

Թեթեւ աթլետիկայի Գերմանիայի ֆեդերացիան վավերացրեց կանանց բարձրացատկի ազգային ռեկորդը, որն ցույց էր տրվել... 1936 թվականի հունիսի 30-ին: Այն սահմանել էր Գրետել Բերգմանը, որը հավասար է եղել 1,60 մետրի, սակայն չէր հաստատվել ֆեդերացիայի կողմից, քանի որ մարզուհին ազգությամբ հրեա է եղել:

Ռեկորդի սահմանումից երկու շաբաթ անց Բերգմանին հեռացրել են հավաքականի կազմից եւ թույլ չեն տվել մասնակցել Բեռլինում անցկացվող 1936 թվականի օլիմպիական խաղերին: 1937 թվականին հայտնի մարզուհին ստիպված փոխել է անուն ազգանունը` Մարգարետ Լամբերտ եւ գաղտնի մեկնել ԱՄՆ: Այժմ նա 95 տարեկան է: