Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քոչարյանը ոչ միայն հերոս չէ, այլեւ հայրենադավ է ու հայասպան․ նախկին քաղբանտարկյալ (տեսանյութ)

Նախկին քաղբանտարկյալ, հրապարակախոս Մերուժան Հովհաննիսյանը ծիծաղելի է համարում այն տեսակետը, թե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է։

«Ա1+»-ի հետ զրույցում պարոն Հովհաննիսյանը նկատում է, թե «ոճրագործը չի կարող քաղբանտարկյալ լինել»․«Այդպես չի լինում։ Ամեն անգամ, երբ ես գնում եմ իմ հարազատների շիրիմին այցելության, այնտեղ ուղիղ իմ առջեւ կանգնում է մարմարե մի գերեզմանաքար, որի վրա նկարված է մի գեղեցիկ տղա, տակը գրած է՝ Աշոտ, Մարտի մեկի զոհ։ Այս դեպքում արդեն, այն մարդը, որը եղել է մեր դահիճը, այսօր համարվում է Ղարաբաղի հերոսը, եթե այդպես է, ուրեմն մենք ընդհանրապես պետք է ջնջենք, վերացնենք բառարանից հերոս բառը, այդ հասկացությունը ծիծաղելի է դառնում արդեն։ Քոչարյանը ոչ միայն հերոս չէ, այլ հայրենադավ է եւ հայասպան»։

Մանրամասները՝ տեսանյութում։