A
A
Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայում մեկնարկեց շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարը, որը 21-րդ կարգի սուպերմրցաշար է:
Լեւոն Արոնյանն 1-ին տուրում սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Ոչ-ոքի ավարտվեցին նաեւ մնացած պարտիաները' Մորոզեւիչ - Լեկո, Գելֆանդ - Պոնոմարյով, Իվանչուկ - Անանդ, Կառլսեն - Կրամնիկ: Հատկապես լարված պայքարում անցավ վերջիններիս մրցավեճը, որը տեւեց 6 ժամ եւ ավարտվեց 58-րդ քայլին: Կարելի է ասել, որ սուպերմրցաշարի մասնակիցները իրենց խաղաղասիրությամբ հարգեցին Միխայիլ Տալի հիշատակը:
Այսօր Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի Ռուսլան Պոնոմորյովի հետ: Երկրորդ տուրի կենտրոնական պարտիան կլինի Անանդ - Կրամնիկ մրցավեճը: Մնացած զույգերն են. Սվիդլեր - Իվանչուկ, Լեկո - Գելֆանդ, Կառլսեն - Մորոզեւիչ: