Աղասի Աղասյանը Եվրոպայի չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինԼեհական Վլադիսլավովո քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մինչեւ 77 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց մեր հայրենակից Աղասի Աղասյանը: Նա պոկում վարժությունում ցույց տվեց 150 կգ արդյունք` զբաղեցնելով 2-րդ տեղը: Հրում վարժությունում Աղասի Աղասյանը բարձրացրեց 187 կգ ծանրաձողը եւ երկամարտի 337 կգ արդյունքով վստահ գրավեց առաջին տեղը: Նրան հաջորդեց ուկրաինացի Յուրի Չիկիդան, որը 4 կիլոգրամով ետ մնաց մեր մարզիկից: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնող երկրորդ ծանրորդը` Արայիկ Միրզոյանը, զբաղեցրեց 5-րդ տեղը` 321 (148+173) կգ:
Մինչեւ 85 կգ քաշային կարգում մեր ծանրորդ Աղվան Մելիքյանը նվաճեց արծաթե մեդալ` երկամարտում ցույց տալով 354 (160+194) կգ արդյունք: Նա 10 կգ զիջեց մրցումների հաղթող, բելառուսցի Նիկոլայ Նովիկովին: Նույն քաշային կարգում մեր երկրորդ մասնակից Արամ Անդրիկյանը 349 (156+193) կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը: