Հայաստանը մրցակից չէ
Աջակցիր «Ա1+»-ին2008 թվականի օլիմպիական խաղերի ավարտից հետո արդեն 25 տարբեր մարզաձեւերից անցկացվել են աշխարհի առաջնություններ: Դրանց ընթացքում խաղարկվել են 199 կոմպլեկտ մեդալներ: Առայսօր բոլորից շատ մրցանակներ նվաճել են ԱՄՆ-ի մարզիկ-մարզուհիները' 65 (28 ոսկի, 21 արծաթ, 16 բրոնզ): Երկրորդ առավել սպորտային երկիրը Չինաստանն է' 48 (19-9-20), 3-րդը' Գերմանիան' 45 (18-10-17). Առաջին տասնյակն այսպիսի տեսք ունի.
4. Ռուսաստան' 43 (11-16-16)
5. Մեծ Բրիտանիա' 34 (10-14-10)
6. Ավստրալիա' 28 (8-10-10)
7. Իտալիա' 18 (8-2-8)
8. Ճամայկա' 13 (7-4-2)
9. Հունգարիա' 15 (7-2-6)
10. Ֆրանսիա' 33 (6-14-13)
Նշենք, որ Հայաստանի մարզիկ-մարզուհիներն այդ մրցումներում չեն նվաճել ոսկե մեդալ: Առաջիկայում կանցկացվեն եւս երեք աշխարհի առաջնություններ: Մենք, ինքնին, մեծ հույսեր կարող ենք կապել միայն ըմբշամարտի աշխարհի առաջնության հետ, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-27-ը, դանիական Հերնինգ քաղաքում:
Իսկ ահա պեկինյան օլիմպիադայից հետո անցկացված աշխարհի եիտասարդական եւ պատանեկան առաջնություններում բոլորից շատ մեդալներ նվաճել են Ռուսաստանի ներկայացուցիչները' 54 (19-13-22): Ապա հաջորդում են Գերմանիան' 36 (13-6-17), Չինաստանը' 30 (11-11-8), ԱՄՆ-ն' 31 (11-9-11), Հարավային Կորեան' 15 (8-3-4), Մեծ Բրիտանիան' 15 (7-6-2), Ավստրալիան' 17 (7-5-5), Իտալիան' 24 (6-8-10), Քենիան' 14 (6-7-1) եւ Իրանը' 11 (6-1-4).
Առաջիկայում կանցկացվեն ֆուտբոլի, ձյուդոյի եւ բադմինտոնի աշխարհի երիտասարդական առաջնությունները: