Եվ բավարար, եւ անբավարար
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գործկոմը հատուկ կքննարկի պատանի ըմբիշների շրջանում տարվող աշխատանքների դրվածքը, եթե մեր հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը անհաջող հանդես գա օգոստոսին Անկարայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում: Այդ մասին «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասաց Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի խորհրդատու, գործադիր կոմիտեի անդամ Ռազմիկ Ստեփանյանը:
Գնահատելով Հայաստանի ըմբշամարտի պատանեկան հավաքականի ելույթը` վերջերս Սերբիայում ավարտված Եվրոպայի առաջնությունում, Ռազմիկ Ստեփանյանն ասաց, որ ազատ ոճային ըմբիշների ելույթները գնահատում է բավարար, իսկ հունահռոմեականներինը` անբավարար. «Մենք մեծ սպասելիքներ ունեինք մեր հունահռոմեականան ոճի պատանեկան հավաքականից, որովհետեւ ավանդույթի հանաձայն նրանք տարիներ շարունակ հաջող են հանդես եկել նման բարձր մակարդակի մրցումներում»:
Մեր հավաքականն այդ մրցաշարում թիմային հաշվարկով զբաղեցրել է ընդամենը 8-րդ տեղը: ՀԱՕԿ-ի նախագահի տեղակալն ասաց, որ ընդհանուր առմամբ դա վատ ցուցանիշ չէ, թեեւ մեր թիմն ավելի լավ հանդես գալու հնարավորություն ուներ:
Ստեփանյանը գտնում է, որ ըմբշամարտում գնալով մեծանում է պայքարը մրցանակների համար: «Այսօր ըմբշամարտը մեծ մասսայականություն է վայելում շատ երկրներում: Դրանք լրջորեն են նախապատրաստվում բոլոր կարեւորագույն մրցաշարերին, ուստի մենք պետք է աշխատենք ետ չմնալ այդ գործընթացից, հակառակ դեպքում հարցականի տակ կդնենք մեր ապագա հաջողությունները»,-ասաց նա: