Համեստ արդյունք
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությունունում Հայաստանի ներկայացուցիչները առայժմ ցույց են տալիս շատ համեստ արդյունքներ: 50մ բատերֆլայ լողաոճում Միքայել Քոլոյանը 204 մասնակիցների մեջ զբաղեցրեց 108-րդ, իսկ Սերգեյ Պեվնեւը`161-րդ տեղը:
100 մ բրաս լողաոճում Անդրանիկ Հարությունյանը 1:08.93 արդյունքով գրավեց 107-րդ տեղը, իսկ Նորայր Ղազարյանը 122-րդն էր այս մրցատարածությունում, որին մասնակցեցին 143 լողորդներ:
Ի դեպ, լողի մրցումների առաջին օրը սահմանվեցին 5 նոր համաշխարհային ռեկորդներ: Ռեկորդների նման առատությունը մասնագետները բացատրում են լողորդների նոր մարզազգեստով, որոնք թույլ են տալիս ավելի մեծ արագություն զարգացնել:
Սինքրոն լողի մրցումներում Լիլիթ Դավիդյան - Մարգարիտա Ղազարյան մեր զույգը գրավեց վերջին 34-րդ հորիզոնականը: Մարգարիտան մենապայքարում նույնպես եզրափակեց մրցաշարային աղյուսակը: Ջրացատկի մրցումներում հանդես եկող Գեւորգ Պապյանը աշտարակացատկում նույնպես գրավեց վերջին տեղը:
Նշենք, որ աշխարհի առաջնությանը մասնակցում են 185 երկրների 2557 մարզիկ- մարզուհիներ, այդ թվում նրանցից 1471-ը հանդես կգան լողի, 416-ը` ջրագնդակի, 200` ջրացատկի, 269-ը` սինքրոն լողի, 152-ը` բացօթյա լողի մրցումներին: