Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

7 մասնակից Եվրոպայի առաջնությունում

Սպորտ

Թաեքվանդոյի Հայաստանի պատանեկան հավաքականն այսօր մեկնում է Զագրեբ, որտեղ շուտով մեկնարկում է Եվրոպայի կադետների (պատանիների) առաջնությունը: Հայաստանը ներկայացուցիչներ է ունենալու 7 քաշային կարգերում:

Խորվաթիայի մայրաքաղաքում ելույթ են ունենալու 40-ից ավել եվրոպական երկրների պատանեկան հավաքականներ: Հայ թաեքվանդոիստները այս տարի արդեն մասնակցել են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որտեղ Հայաստանը ունեցավ մեկ բրոնզե մեդալ:

Մեծահասակների Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է օգոստոսին Դանիայում կայանալիք աշխարհի 2009 թ. Առաջնությանը: