2 նոր ֆուտբոլիստներ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Բանանցը» այս օրերին սկսել է համալրել իր կազմը, քանի որ արդեն հուլիսի 2-ին թիմը անցկացնելու է հանդիպում Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում:
Հայկական թիմի մրցակիցն է լինելու բոսնիական «Շիրոկի Բրիյեգը», որի հետ մրցավեճում «Բանանցի» կազմում կլինեն մի քանի նորեկներ: Մասնավորապես ակումբը պայմանագիր է կնքել պաշտպաններ Դմիտրի Նազարենկոյի եւ Վլադիմիր Ռոմանենկոյի հետ: Այս ֆուտբոլիստների նախկինում ելույթ են ունեցել ուկրաինական թիմերում, այդ թվում` Դոնեցկի «Մետալուրգում»:
Նախքան այս «Բանանցի» հետ կարճատեւ պայմանագիր էր կնքել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանը:
«Բանանցը» առանցքային ֆուտբոլիստներից Արսեն Բալաբեկյանն էլ շարունակում է ապաքինվել: Ֆուտբոլիստը օրերս մեկնել էր Դոնեցկ` վիրահատվելու, սակայն բժիշկները խորհուրդ են տվել առայժմ չվիրահատվել: Հնարավոր է Բալաբեկյանը մասնակցի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան մրցավեճին, որը կայանալու է հուլիսի 9-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում: